Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Ռուսաստանը մտադիր չէ հավերժական ներկայություն ունենալ Սիրիայում»

«Ռուսաստանը մտադիր չէ հավերժական ներկայություն ունենալ Սիրիայում»
15.02.2016 | 16:46

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է Սիրիայի իրադարձությունների մասին. «Մենք պլաններ չունենք, այդ մասին ասել են թե նախագահն ու թե իմ գործընկերները, ես մեկ անգամ ևս կրկնում եմ, Սիրիայում անվերջ ներկայություն ունենալու։ Մենք այնտեղ խիստ սահմանափակ, կոնկրետ հանձնարարություն ենք իրականացնում, որը հիմնված է ազգային շահերի պաշտպանության ու կոնկրետ հանձնարարության վրա»,- ասել է Մեդվեդևը The Time-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները կցանկանային, որ Սիրիայի նախկին սահմանները պահպանվեին։ «Ինձ թվում է, որ դա հասկանում են բոլորը՝ և Ռուսաստանում, և Եվրոպայում, և ԱՄՆ-ում։ Ոչ մեկին պետք չէ նոր Լիբիա, որը մի քանի մասի է բաժանվել, կամ պարզապես քաոս, երբ այս կամ այն տարածքը ղեկավարում են դաշտային հրամանատարները»,- նշել է Մեդվեդևը։

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ